Նորություններ

<< Աշուն>> :

Կրթական 2019-11-07

Այս տարվա աշունը սովորական չէր 2 բ դասարանի աշակերտների համար. այն հայկական էր, հայոց գույներով… Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով: Դասվար Մ. Մանուսաջյան փոքրիկ անակնալով սկսեց դասը; քանի որ այսօր երեխաները անցնելու էին նոր դասի թեմա ` << Աշուն>> : Աշակերտներն ակնհայտ ոգևորվածությամբ գովերգեցին գունաշատ գեղեցկուհուն, հանդես եկան աշնան վերաբերյալ երգերով, բանաստեղծություններով: Աշունը, երեխաների պատկերացումներով, ավելի ջերմ ու հայկական էր: Ոչ մի աշուն նման չէ հայուհի աշնանը։ Նման աշուններ միայն Հայաստանում են ծնվում…

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: