Նորություններ

<<Հայրենասիությունը բացարձակ արժեք է>

Կրթական 2019-11-05

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում օրեցօր ավելի է կատարելագործվում: Իսկ արդյունքները տեսանելի են բոլորին: <<Հայրենասիությունը բացարձակ արժեք է>> արդեն 20 տարուց ավելի է զինղեկ Անահիտ Դալլաքյանն իր սաներին կրթում և դաստիարակում է Հայրենասիրություն այս կարգախոսով: Հերթական ռազմահայրենասիրական ոգով հագեցած դասը Ա. Դալլաքյանն անցկացրեց համակարգչային սենյակում 8 Դ դասարանի աշակերտների հետ: Աշակերտները բաժանվել էին ջոկերի << ԱՍՊԵՏՆԵՐ>>; <<ԱՆԴՐԱՆԻԿՑԻՆԵՐ>>, <<ԳԱՐԵԳԻՆ ՆժԴԵՀ>> և յուրաքանչյուր ջոկ ներկայացրեց իր թեման և տեսանյութը: Դասը նաև փոխկապակցված էր և իր մեջ ներառում էր տարբեր առարկաներ:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: