Նորություններ

Ֆինանսական կրթություն /3-րդ դասարան/

Կրթական 2019-11-03

Լճկաձորի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի դասվար Անահիտ Խաչիկյանը կարևորելով ֆինանսական կրթությունը սովորողների շրջանում կազմակերպել էր ցուցադրական դաս: Նա նշեց, որ ցանկացած առարկայի հետ ֆինանսական կրթության ինտեգրումը չպետք է սահմանափակվի միայն լուսաբանող օրինակներով, տեսական նյութով ու խնդիրների լուծումով: Դասը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր, գործնական աշխատանքներ և խմբային քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝ Խնայողի քսակը լիքը կլինի: Փող բոլորն են աշխատում, դժվարը պահելն է: Փողը ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ: Իսկ վերջում դասն ավարտվեց հայկական ժողովրդական հեքիաթի խորագրով՝ ՈՎ ԱՇԽԱՏԻ ՆԱ ԿՈՒՏԻ...

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: