Նորություններ

Անկախ Հայաստան

Կրթական 2019-11-01

Սեպտեմբերի 20-ին, Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան հ. 1 հիմնական դպրոցի առավոտը տոնական էր: Դպրոցը տոնում էր Անկախության գալիք օրը՝ Հայաստանի երրորդ Հանրապետության 28-ամյակը: Հանդիսավոր հնչեց ՀՀ օրհներգը, և ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանը: Հնչեցին հայրենասիրական շնչով տոգորված բանաստեղծություններ և երգեր, իսկ ներկաները ևս մեկ անգամ համոզվեցին, որ մեր ապագան գտնվում է ամուր ձեռքերում, որ մեր ազգն անպարտելի է իր քաջազուն որդիների անկոտրում կամքով և բուռն հայրենասիրությամբ: Յուրաքանչյուրն իր սրտում զգում էր հայոց անսասան պետականությունը, ազատ ոգին, հավատում սեփական ուժերին և լավատեսությամբ նայում ապագային: Շնորհավոր տոնդ, Հայաստա'ն աշխարհ, մենք՝ քո հզոր զավակները, այսօր առավել քան երբևէ գիտակցում ենք անկախության արժեքը և միասնական լինելու անհրաժեշտությունը:

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: