Նորություններ

Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այց կատարվեց Շիրակի պետական համալսարան

Կրթական 2019-10-30

Նելսոն Մանդելան ասել է․ «Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։ Արժևորելով կրթությունն ու կարևորելով մասնագիտական կողմնորոշումը հենց ավագ դպրոցում՝ ԿԳՄՍՆ Գյուրմու թիվ 37 դպրոցի տասներորդ դասարանցիները ճանաչողական այց կատարեցին Շիրակի պետական համալսարան։ Հումանիտար պատմական հոսքի աշակերտները դասղեկ Վաղարշակ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան համալսարանում առկա բաժիններին, առաջարկվող մասնագիտություններին, գրադարանին, ընթերցասրահին, հնարավորություն ունեցան ներկա գտնվել պատմության ամբիոնում այդ պահին անցկացվող դասախոսությանը։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: