Նորություններ

ՍՈՖԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կրթական 2019-10-25

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի ամփոփումը: Մասնակիցներից երկրորդ փուլ է անցել շուրջ 400 աշակերտ, որոնցից հաղթող է ճանաչվել 5, խրախուսական մրցանակի արժանացել` 7 աշակերտ : Մեր դպրոցի աշակերտուհի Վարդանյան Սոֆին նրանցից մեկն էր։ Նա ևս մեկ անգամ բարձր պահեց Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի պատիվը։ Շնորհավորում ենք նրան՝ ցանկանալով նոր ձեռքբերումներ և հաղթանակներ։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: