Նորություններ

«Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակներում

Կրթական 2019-10-23

Հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը: Համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նախորդ անգամ անցկացվել է Նեպալում։ Մասնակցում են 75 երկրից եկած 450 ներկայացուցիչներ, ականավոր պատվիրակներ ողջ աշխարհից։ «Կրթություն բոլորի համար» ցանցի ծրագիրը հաջողությամբ է իրագործվում ինչպես շատ երկներում, այնպես էլ Հայաստանում՝ հնարավորություն տալով երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին դասավանդելու անգամ հեռավոր դպրոցներում: «Գեղարքունիքի մարզի Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան №1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը այդ դպրոցներից է, որտեղ «Աշխարհագրություն» առարկա դասավանդելու են եկել Վոլոդյա Գևորգի Գրիգորյանը և Սուրեն Վաղարշակի Եղիկյանը: Հոկտեմբերի 22-ին «Կրթություն բոլորի համար» (Teach For All) համաժողովի շրջանակներում դպրոց այցելեցին բազմաթիվ հյուրեր Նեպալից, Ֆիլիպիններից, Կոսովոյից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ֊ից և իր ներկայությամբ մեզ պատվեց ամերիկահայ մեծահարգ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը։ Օտարերկրյա հյուրեը իրենց համար բացահայտեցին մայրաքաղաքից 136 կմ հեռավորություն ունեցող Հայաստանի ամենամեծ համայնքում կրթություն ստացող հայ երեխայի նախասիրությունները և կարողությունները, ծանոթացան գյուղի կյանքի որոշ իրավիճակների: Հյուրեը հեռացան տպավորված և նորանոր մտահաղացումներով: Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: