Նորություններ

<<Գերմանական դասական քնարերգությունը >>

Կրթական 2019-10-23

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր – Գրիգորյանի անվան միջն. դպրոցում, 9 -րդ Բ դասարանում << Գերմաներեն >> առարկայի ուսուցչուհի Ա. Հովհաննիսյանն անցկացրեց բաց դաս՝ <<Գերմանական դասական քնարերգությունը>> թեմայով։ Աշակերտներն օտար լեզվով հաղորդեցին տեղեկություններ , արտասանեցին, թարգմանեցին, երգեցին ու վերլուծեցին գերմանացի գրողներ Յ. Վ.Գյոթեի և Յ.Ֆ.Շիլլերի անցած ուղին ու ստեղծագործությունները։ Կատարվեց խմբային աշխատանք։Բանալի բառերի միջոցով աշակերտները ձեռք բերեցին կարողություններ՝ ամրապնդելով յուրացրած բառապաշարը։ Դասն ուսանելի էր, բազմաբովանդակ, հագեցած ժամանակակից մեթոդներով ու հնարներով, օգտագործեցին էլեկտրոնային գրատախտակ։ Դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը բարձր գնահատեց ուսուցչուհու վարած դասը նորովի մատուցելու համար։ Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: