Նորություններ

Աշնան տոնակատարություն

Կրթական 2019-10-19

19.10.2019թ Լճկաձորի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Մերի Դանիելյանի ղեկավարությամբ , կազմակերպեցին աշնանային գեղեցիկ արշավ դեպի Կողբ գյուղի մերձակա հանդամասը: Երեխաները վայելեցին հեքիաթային աշունը, այն ոսկեզօծել էր անտառները, ծառերը դարձրել ՝ գույնզգույն և գեղեցիկ: Նրանք ոչ միայն վայելեցին աշունը, այլ նաև խաղացին,ասմունքեցին, երգեցին ու պարեցին: Աշնանային այս գեղեցիկ տոնակատարությանը ներկա էին նաև 5-րդ դասարանի տեխնոլոգիայի ուսուցչուհի Մ. Սիրադեղյանը և մաթեմատիկայի ուսուցչուհի Ռ. Մալինյանը: Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն։ Պաղ-պաղ մեգի հետ Փչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին։

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: