Նորություններ

ՏԱՌՈՒՍՈՒՑՄԱՆ ՀՄԱՅՔԸ

Կրթական 2019-10-19

Ա տառի ուսուցումը դպրոցներում ավանդական տոնի է վերածվել և տոնական տրամադրությամբ դասի կազմակերպումը համեմվում է յուրահատուկ հմայքով: Այսօր` հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին <<բ>> դասարանում աշակերտներից և բազմավաստակ ուսուցչուհի Մելադա Սահակյանից զատ, դասին ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, տնօրենության անդամներ: Աշնանաբույր Ա տառն օրվա և դասի գլխավոր հերոսն էր, դասվար Մելադա Սահակյանը` նրա <<խոնարհ ծառան>> , որն իր անձնային կարողությունների, ձայնային երգեցիկ ելևէջների մեթոդական հնարների միջոցով դասի ամեն վայրկյանն օգտագործեց Ա տառը հարուստ ու պերճ դարձնելու համար ,այդպիսին մատուցելու համար: Բազում անակնկալներ, գործնական աշխպատանքներ, տառի գրաուսուցման մեթոդական շղթա, գեղարվեստական լուծումներ նաև ելման դրություն և մտապատրանքային սահուն դադար: Ընդամենը երկու ամսավա աշակերտական կոլեկտիվը ցուցաբերեց աշակերտի վարվեցողության նորմաների ամբողջություն, ակտիվություն, սովորելու հախուռն ցանկություն: Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհավորական խոսքում դասը բնորոշեց <<խաղաղության դաս>> , << հայրենասիրության դաս>>, քանզի բոլոր լուծումներն ընթացան խաղաղամիտ, իսկ Ա տառի ուսանումը հայրենասիրության, մարտական ճանապարհի առաջին քայլն է:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: