Նորություններ

ԴԱՍ –ՀԱՆԴԵՍ` Ա ՏԱՌԻ ՄԱՍԻՆ

Կրթական 2019-10-17

Կապանի N5 հիմնական դպրոցի 1-ին <<ա>> դասարանում դասվար Հերմինե Հակոբյանը կազմակերպեց դաս-հանդես նվիրված Ա տառին: . արև, աշուն, ամպ, անձրև, աղավնի ու արագիլ հյուր եկան աղջիկների տեսքով : Դասը պարբերաբար ընդմիջվեց երգերի գեղեցիկ կատարումներով: Ամրապնդվեց պատմության նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և երեխաները կարողացան այդ եզրույթներն օգտագործել խոսքում: Մտքերն արտահայտեցին կապակցված խոսքի միջոցով: Հանդես եկան դերային խաղով: Միջոցառմանը ներկա էին տնօրենության անդաները, ուսուցիչներ, ծնողներ,հյուրեր; Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը բարձր գնահատեց դասվար Հերմինե Հակոբյանի աշխատանքը կարճ ժամանակում երեխաներին աշակերտ դարձնելու մեջ , շնորհակալ եղավ ծնողներին աջակցության համար, շնորհավորեց ներկաներին ու դրվատանքի արժանացրեց առաջին <<ա>>դասարանի աշակերտներին:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: