Նորություններ

Վերնատուն, Հովհաննես Թումանյան 150

Կրթական 2019-10-14

Հյուսիսային համալսարանը հայտարարել էր շարադրության մրցույթ ՙՙԻմ Թումանյանը՚՚ թեմայով: Այդ մրցույթին մասնակցեց նաև Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտներ Արթուր Բաղդասարյանը և Լիանա Զաքոյանը: Վերջիններս համապատասխանաբար զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը: Կազմակերպիչները մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտների և դպրոցի ներկայացուցիչների հետ ս/թ հոկտեմբերի 12-ին կազմակերպեցին ճանաչողական այց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, Վերնատուն: Մասնակիցները մեծ բավականություն ստացան, Հովհաննես Թումանյանի վերաբերյալ ունեցած տեսական գիտելիքները ամրապնդեցին:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: