Նորություններ

Աշնանային ռազմահայրենասիրական արշավ

Կրթական 2019-10-11

Ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը ոչ ոք չի վիճարկում: Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ Հայրենասիրությունը յուրաքանչյուրի արյան մեջ է, պարզապես պետք է այն խթանել: Այսօր Լճկաձորի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Մ. Առաքելյանը 7-րդ,8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպեց մի հրաշալի ռազմահայրենասիրական արշավ դեպի մոտակա <<Կոզման>> հանդամասը : Արշավին մասնակցում էին նաև 7-րդ դասարանի դասղեկ Գ. Աբազյանը և դպրոցի կազմակերպիչ Ա. Մարտիրոսյանը, նրանք ևս ջանք ու եռանդ չխնայեցին երեխաների օրը էլ ավելի տպավորիչ ու հագեցած դարձնելու համար:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: