Նորություններ

«Վիքին սիրում է հուշարձաններ» համաշխարհային ֆոտոմրցույթ

Կրթական 2019-10-11

Սեպտեմբերի 1-ից մեկնարկել էր «Վիքին սիրում է հուշարձաններ» համաշխարհային ֆոտոմրցույթը։Մրցույթի մասնակիցները լուսանկարել են իրենց բնակավայրի և շրջանի պատմական, ճարտարապետական հուշարձանները, այնուհետև դրանք բեռնել Վիքիպահեստում։ Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Վոլոդյա Գրիգորյանը, որը համագործակցում է Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի հետ, դպրոցի աշակերտների հետ մասնակցել է աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթին: Մրցույթի շրջանակներում դպրոցի աշակերտներ՝ Մարինե Բադոյանը, Հասմիկ Պետրոսյանը, Մարիամ Արշակյանը, Սյուզաննա Թադևոսյանը, Աննա Օսեյանը և Դիաննա Օհանյանը Վոլոդյա Գրիգորյանի հետ Վարդենիկի և հարակից գյուղերի՝ Ծովինարի, Արծվանիստի, Զոլաքարի և Աստղաձորի հուշարձաններն են լուսանկարել և ազատ արտոնագրով բեռնել վիքիպահեստ: Հընթացս այդ ճանաչողական այցելությունների 4852 լուսանկար ազատ կերպով հասանելի է դարձել ողջ աշխարհին: Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1հիմնական դպրոց

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: