Նորություններ

Շախմատը մտածողության կրթություն և հրճվանքի զգացողությ

Կրթական 2019-10-11

Շախմատի առաջնության ներդպրոցական փուլին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կապանի N 5 հիմնական դպրոցում մասնակցում էին 3-8-րդ դասարանների 39 աշակերտներ: Փնջային պայքարն ընթացավ երեք փուլով, որի արդյունքում առավել բարձր միավորներ են վաստակել` Պետրոսյան Գևորգ - 3-րդ դասարան Ավետիսյան Գևորգ-4-րդ դասարան Փարսյան Մհեր -4-րդ դասարան Պողոսյան Ալեքս -5-րդ դասարան Օհանջանյան Արմինե -6-րդ դասարան Կարապետյան Շողեր -7-րդ դասարան Յուզբաշյան Համլետ- 7-րդ դասարան Մարության Հայկ -7-րդ դասարան Մեսրոպյան Կարեն -7-րդ դասարան Ասատրյան Ֆիլիպպ-7-րդ դասարան Բալասանյան Նարեկ- 7-րդ դասարան Համբարձումյան Արտուր 7-րդ դասարան Նշված աշակերտները դպրոցի տնօրենի կողմից կստանան շնորհակալագրեր: Շախմատի նկատմամբ երեխաների ցուցաբերած հետաքրքրությունը, կարողությունները, հմտությունները հավաստում են, որ առարկան որպես կրթական համակարգի բաղադրիչ ունի մեծ նշանակություն մտածողության կրթության, զարգացման մեջ և դրանից բխող սոցիալական նպատակներում: Արդարև, շախմատի ուսուցման գեղագիտական ու ստեղծագործական արժեքները, որպես հրճվանքի զգացման ձևավորում` խնդիր լուծելու ճանապարհին, առավել նկատելի են, առավել կարևորվում են (դա ակնհատ երևում է մրցույթների ժամանակ)տարրական դպրոցի աշակերտի ինքնուրույնացման գործընթացում, քան ուսումնական նյութի վերարտադրման մտահայեցական գործընթացում:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: