Նորություններ

Մեկնարկվում է դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

Կրթական 2019-10-08

Ըստ ՀՀ Շախմատի ֆեդերացիայի կանոնակարգի, ՀՀ դպրոցականների 14-րդ օլիմպիադայի 2-րդ և 3-րդ փուլերը կկազմակերպվեն 2019թ․ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը ժամանակահատվածում։: Մինչ այդ, Կապանի հ․5 հիմնական դպրոցում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ներդպրոցական (1-ին փուլ) փուլի անցկացման համար: Առաջին փուլին մասնակցելու ցանկություն են հայտնել 3-8-րդ դասարանների 39 աշակերտներ: Հոկտեմբերի 4-ին նախնական մրցապայքարում խաղացել են համարժեք տարիքային խմբերի աշակերտները, որոնցից հաղթողները մրցակցել են ավագ խմբի հաղթողի հետ: Մրցաշարը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ լավագույն 4-ը, որից 1-ը կլինի աղջիկ, կմասնակցեն համայնքային փուլին:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: