Նորություններ

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Կրթական 2019-10-08

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր - Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 4-ին անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն : Թեկնածու էր առաջադրվել 11-րդա դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը, ով նախապես ներկայացրել էր նախընտրական ծրագիր՝ հագեցած հետաքրքիր մտահղացումներով: Ընտրությունն ընթացավ ըստ կանոնակարգի, և Նարե Խանդանյանը ընտրվեց դպրոցի 2019- 2020 ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահ: Սովորողները ծանոթացան ընտրական իրավունքի սկզբունքներին և սիրով կմասնակցեն աշակերտական խորհրդի աշխատանքներին: Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: