Նորություններ

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ

Կրթական 2019-10-07

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ... Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում այս տարի յուրահատուկ կերպով տոնեցին ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ: <<ՈՒՍՈՒՑԻՉ>> – բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար… Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ… Անձնակազմին շնորհավորեց դպրոցի տնօրեն Մ. Ոսկանյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. << Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ…, ցանկացավ եռանդ, ուժ և համբերություն>>: Արհեստակցական միությունը իր կողմից շնորհակալագրեր էր պատրաստել դպրոցի վաստակավոր մանկավարժների համար: Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ: Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ, Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել: Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: