Նորություններ

Խաչվերաց տոն

Կրթական 2019-10-03

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։ 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Կ Վարտանյանի և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Հ.Մուսայելյանի ուղեկցությամբ, մասնակցեցին Սանահինում տեղի ունեցող Խաչվերաց տոնի պատարագին: Այնուհետև այցելեցին Ախթալայի և Հաղպատի վանական համալիրներ,Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիր: Եղան նաև Միկոյան եղբայրների տուն թանգարանում:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: