Նորություններ

Կոմիտաս վարդապետը սկիզբ է , որ վախճան չունի...

Կրթական 2019-09-26

Այսօր լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը: Լճկաձորի հիմնական դպրոցի գրականության ուսուցչուհի Աստղիկ Մարտիրոսյանը և երաժշտության ուսուցչուհի Ռուզան Մալինյանը չէին կարող չնշել այս տոնական օրը: Նրանք 5-7 դասարանների աշակերտների հետ, բնության գրկում կազմակերպեցին մի հետաքրքիր միջոցառում, որի ընթացքում թումանյանական խոսքն ու կոմիտասյան պարերգերը միախառնվելով` հոսեցին դեպի Դեբեդի անհունը:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: