Նորություններ

Անկախության օրը Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-09-25

Անկախության օրը մեծ շուքով նշվեց Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում:Գրական-գեղարվեստական ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Պապյանը:Դահլիճը տոնական տեսք ուներ:Աշակերտները նախ մեծ ոգևորությամբ ներկայացրին օրվա խորհուրդը ,բացահայտեցին անկախության դերը մեր ժողովրդի կյանքում,ապա հաջորդեց ուրախ երգն ու պարը,գեղեցիկ ասմունքը :Վերջում աշակերտները բացահայտեցին պետական խորհրդանիշների ( դրոշ,օրհներգ,զինանշան) գաղտնիքները և կատարեցին ՀՀ օրհներգը: Տոնի շրջանակներում դպրոցում կազմակերպվել են նաև կլոր սեղան,բանավեճ,շարադրությունների մրցույթ և բաց դաս:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: