Նորություններ

«Առաջին զանգը» Սևանի №4 հիմնական դպրոցում

Կրթական 2019-09-02

Սևանի №4 հիմնական դպրոցում նշվեց Գիտելիքի և դպրության օրը, որով էլ ազդարարվեց նոր 2019 – 2020 ուսումնական տարվա մուտքը: Միջոցառման ընթացքում հնչեցին ողջույնի խոսքեր, երգ ու պար: Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն Սվ. Մաթևոսյանը: Առանձնահատուկ օր էր հատկապես առաջին դասարանցիների համար` բազմաթիվ ժպիտներ, հուզմունք, ծաղիկներ ու փուչիկներ. այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Սևանի №4 հիմանական դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկաներին և հատկապես առաջին դասարանցիներին ողջունելու էին եկել նաև Ոստիկանութան ծառայողները: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը և Ոստիկանության ծառայողները անակնկալ նվերներ էին պատրաստել I դասարանցիների համար: Երեխաներին անակնկալ մատուցեցին նաև հեքիաթի սիրված հերոսները, ովքեր օրը իսկական հեքիաթի վերածեցին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: