Նորություններ

Բարի գալուստ

Կրթական 2019-09-01

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել նաև Վարդենիսի ավագ դպրոցում: Միջոցառման ընթացքում հնչեցին ողջյունի խոսքեր, երգ ու պար: Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն տիկին Մ.Ոսկանյանը, ով պատվոգրեր հանձնեց նախորդ ուստարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին : Տիկին Ոսկանյանի խոսքում մասնավորապես նշվեց . <<Հարգելի գործընկերներ մաղթում եմ անձնական երջանկություն և բարեկեցություն, որպեսզի անթերի նվիրվենք մեր կողմից շատ սիրված և պատասխանատու գործին։ Սիրելի դպրոցականներ շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ լուսավոր ճանապարհ, մեծ ձգտում, բարձր առաջադիմություն , հաջողություններով լի ուսումնական տարի>>: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: