Նորություններ

Հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Ուշագրավ 2019-07-30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Ուսումնական պլանը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առա­ր­­կա­ներին հատկաց­վող շաբաթական ժամաքա­նակները՝ ըստ բա­ղա­դրիչ­­­ների (պետա­կան և դպրո­ցա­կան) և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը՝ սովորո­ղ­նե­րի շաբաթական ուսում­նական բեռնվածության առա­վե­­լագույն չափը՝ ըստ դասարանների: Համաձայն հրամանի՝ ուսումնական տարին սկսվում է 2019թ.-ի սեպ­տեմբերի 1-ին, ավարտվում 2020թ.-ի մա­յիսի 25-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մա­յիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապա­հո­­վելով առնվազն 30 ուսում­նական շա­բաթ՝ առաջին, 32՝ երկրորդ և 34՝ երրոր­դից տասներկուերորդ դասա­րանների համար։ 2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնա­­­հատ­ման 10 միավո­­րա­յին սանդղակ, առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատական­ներ չեն նշա­նակ­վում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնու­թա­գր­ման միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երե­խաների կրթությունը կազմակերպվում է՝ «Հանրակրթական հիմնական ընդ­հանուր պե­տա­կան ծրա­գրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության 2019-2020 ուսում­­նական տար­վա օրինա­կելի ուսումնական պլան­նե­րի» հիման վրա՝ յու­րա­քան­չյուր սո­վո­րողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ): Ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային, ձմեռային և գարնանային: Առաջին դասա­րանցի­ներին աշնա­նա­յին արձա­կուրդ կտրվի 2019թ.-ի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմե­­­ռայինը՝ 2019թ.-ի դեկ­տեմ­բե­րի 23-ից 2020թ.-ի հունվարի 19-ը ներառյալ, գար­նա­նա­յինը՝ 2020թ.-ի մարտի 16-ից 29-ը ներառ­յալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձա­կուրդը կտրվի 2019թ.-ի հոկ­տեմ­բե­րի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ.-ի դեկ­տեմբերի 23-ից 2020թ.-ի հունվարի 19-ընե­րառյալ և գարնանայինը՝ 2020թ.-ի մարտի 23-ից 29-ըներառյալ: 3-12-րդ դասարանների սո­վո­րո­ղներին աշնանային արձա­կուրդ կտրվի 2019թ.-ի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը նե­ր­առ­յալ, ձմե­ռա­յին՝ 2019թ.-ի դեկտեմբերի 23-ից 2020թ.-ի հուն­վարի 7-ը ներառ­յալ, գար­նանային՝ 2020թ.-ի մար­տի 23-ից 29-ը ներառյալ: Աղբյուրը՝ Edu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: