Նորություններ

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին

Սպորտ 2019-07-17

Օգոստոսի 2-ին կմեկնարկի Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2019-2020 մրցաշրջանը: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն։ Մրցաշարի մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն «Արարատ»-«Երևան», «Շիրակ»-«Բանանց», «Փյունիկ»-«Լոռի», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան»-«Նոա» թիմերը, իսկ Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերին: Այս տարի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կմրցի 10 թիմ: Նշենք նաև, որ այժմ գործող չեմպիոնն «Արարատ-Արմենիա» թիմն է: Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: