Նորություններ

ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն

Սպորտ 2019-07-09

Ավարտվել է Ֆրանսիայում անցկացվող կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը մրցել է Հոլանդիայի ընտրանու հետ՝ հաղթելով 2-0 հաշվով: Հաշիվը բացել է Ռապինյոն 11-մետրանոցից, իսկ երկրորդ գոլն իրացրել է Լավելը: Ամերիկուհիների համար սա երրորդ անընդմեջ եզրափակիչն էր և երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը: 2015 թվականին նրանք 5-2 հաշվով հաղթել էին Ճապոնիային: Կանանց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատը չեմպիոնի կոչմանն արժանացել է ԱՄՆ-ի հավաքականը՝ 4 անգամ: Գերմանիան գավաթին է արժանացել 2 անգամ: Նշենք նաև, որ մրցաշարն անցկացվում է 1991 թվականից: Աղբյուրը՝ Tert.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: