Նորություններ

Բրազիլիան նվաճեց Copa America-ի գավաթը

Սպորտ 2019-07-08

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած գավաթի խաղարկության եզրափակիչ Բրազիլիա-Պերու հանդիպմանը բրազիլացիները, հաղթանակ տոնեցին 3։1 հաշվով։ Խաղի հաշիվը բացվեց հանդիպման 15-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Էվերթոնը, սակայն 44-րդ րոպեին պերուացիները հավասարեցրեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Պաոլո Գերերոն՝ 11-մետրանոց նշակետից: 4 րոպե անց բրազիլացիները հաշվի մեջ առաջ անցան՝ Ժեզուսի գոլի շնորհիվ։ Իսկ հանդիպման 89-րդ րոպեին Էվերթոնը 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար, իսկ Ռիշարլիսոնն անվրեպ իրացրեց այն։ Այսպիսով Բրազիլիան, 12 տարի անց, նվաճեց Ամերիկայի գավաթը։ Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: