Նորություններ

Ռաֆայել Վահանյանը դարձել է շախմատի լեգենդների մրցաշարի հաղթող

Սպորտ 2019-07-03

Ավարտվել է Իսպանիայում ընթացող շախմատի աշխարհի լեգենդների մրցաշարը, որին մասնակցել են լեգենդար շախմատիստներ՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռաֆայել Վահանյանը, Լյուբոմիր Լյուբոևիչը և Օլեգ Ռոմանիշինը: Մասնակիցները 2 շրջան խաղացել են արագ շախմատի կանոններով, այնուհետև 2 շրջան՝ կայծակնային։ Արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Վահանյանը՝ վաստակելով 4 միավոր, ինչպես նաև կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 6 միավոր։ Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: