Նորություններ

Dasaran-ը կրկին համախմբեց Երևանի և մարզերի մանկավարժներին

Ուշագրավ 2019-07-02

Dasaran կրթական ծրագիրն այսօր կրկին համախմբել էր Երևանի և մարզերի մանկավարժներին… Նոր ձևաչափ, արդիական հիմնահարցեր ու թարմ գաղափարներ… ահա այս էր Dasaran-յան թիմի և Երևանի ու ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում դասավանդող ավելի քան 100 մանկավարժների հանդիպման առանցքում, որը կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկեան սրահում: Մանկավարժների կողմից արդեն իսկ շատ սիրված ԹԱՐՄ OUT յուրօրինակ աշխատանքային սեմինարի ամփոփիչ հանդիպմանը համակողմանիորեն անդրադարձ կատարվեց կրթության ոլորտի հիմնահարցերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին, ներառական կրթությանն ու աշակերտների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին: Ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ լի միջոցառմանը մանկավարժներին ներկայացվեցին նաև Dasaran-ի կողմից մշակվող նոր ու տարբերվող աշխատանքային սեմինարները: ՀԳ Շնորհակալ ենք ՀԱՀ-ին՝ սրահը տրամադրելու համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: