Նորություններ

5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Եվրոպական խաղերում

Սպորտ 2019-07-01

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերին Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ՝ 9 մարզաձևում: Մեր հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ): Արծաթե մեդալներ են նվաճել սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ): Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ)։ Աղբյուրը՝ Tert.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: