Նորություններ

Դպրոցական աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը

Ուշագրավ 2019-06-28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է 2018 թվականի նոյեմբերին մեկնարկած դպրոցական բաժանորդային ծրագրի իրականացումը: Ծրագրի 1-ին փուլի շրջանակում բաժանորդային համակարգին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կարող են այցելուներին ընդունել մինչև ս. թ. օգոստոսի 31-ը, որից հետո տպագիր տոմսերն անվավեր կհամարվեն: Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որի կիրարկումը կկայանա բացառապես Dasaran.am հարթակի E-cult բաժնի միջոցով: Տեղեկացնում ենք, որ ծրագրում ընդգրկված համերգասրահներ և թատրոններ այցելելու համար ևս ամրագրումը պետք է կատարվի նախօրոք Dasaran.am հարթակի միջոցով:

Ի դեպ, այն հասանելի է https://www.dasaran.am/ecult հղումով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: