Նորություններ

Տեղի է ունեցել «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» մրցանակաբաշխությունը

Ուշագրավ 2019-06-24

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» գարնանային փուլի մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մրցանակային տեղեր նվաճած ուսանողներ և դասախոսներ: «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերում» ընդգրկված է 14 մարզաձև, որոնց շրջանակում անցկացվելու են 18 տարբեր մարզաձևերի առաջնություններ: Գարնանային փուլն իրականացվել է 6 մարզաձևերից՝ սեղանի թենիս, հրաձգություն, ուժային եռամարտ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ: Ըստ որում, առաջնությանը մասնակցել է 24 բուհ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: