Նորություններ

21.05.2019թ. «Խաղաղություն և սեր»

Կրթական 2019-06-18

1954թ.-ց սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամեն տարի նոյեմբերի 20-ին նշվում է երեխաների համաշխարհային օրը: Այդ օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ապահովել երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները: Այդ առիթով 2019թ. մայիսի 21-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Գ. Պողոսյանը և Ս. Սարգսյանը կազմակերպել էին «Խաղաղություն և սեր» խորագրով միջոցառում: Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ հիշեցնելու ընտանիքում, հասարակության և պետության մեջ երեխաների կարևորության, նրանց համար գունագեղ աշխարհ ստեղծելու, նրանց երջանիկ մանկություն պարգևելու մասին: Երեխաների շուրթերից հնչեց ուղերձ այն մասին, որ «ամեն օրը նոր սկիզբ է՝ նորից սկսելու, ստեղծելու, ժպտալու և ժպիտ պարգևելու, սիրելու և ամենուրեք սեր տարածելու, աշխարհը դրականորեն փոխելու և երազանքեր իրականացնելու»:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: