Նորություններ

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Սպորտ 2019-06-13

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 127 մլն դոլար եկամտով։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն․ նրա եկամուտը կազմել է 109 մլն դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 105 մլն դոլար եկամտով: Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում հայտնվել է մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ վաստակելով 94 մլն դոլար: Հինգերորդ տեղը զբաղեցրել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով վաստակել է 600 հազար դոլար: Վարկանիշային աղյուսակի 100 ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում հայտնվել է մեկ կին՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նա զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը՝ 29,2 մլն դոլար եկամտով: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: