Նորություններ

Շաբաթօրյակ Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-06-08

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում աշխույժ եռուզեռ էր՝ դպրոցի աշակերտները մասնակցում էին շաբաթօրյակին: Աշակերտները նախ մաքրեցին իրենց դասասենյակները, ապա անցան դպրոցի բակի,ծաղկանոցի իրենց հատվածի մշակմանը:Աշակերտները աշխատում էին մեծ սիրով և ոգևորությամբ՝ մրցելով,թե ում ծաղկանոցն է ավելի գեղեցիկ և խնամված: Աշակերտներին օգնում և ոգևորում էին դասղեկները:Դպրոցի բակում աշխատանքներն ավարտելուց հետո VIII - IX դասարանի աշակերտները մաքրեցին նաև զբոսայգին, հուշարձանի և մատուռի տարածքները: Շաբաթօրյակը սեր է արթնացնում դեպի աշխատանքը,նպաստում բնապահպանական և աշխատանքային դաստիարակությանը,ամրապնդում է կոլեկտիվը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: