Նորություններ

Հրաժեշտ այբբենարանին

Կրթական 2019-06-07

2019 թվականի մայիսի 13-ին տոնական մթնոլորտ էր տիրում Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Դպրոցի Iբ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով (դասվար՝ Ա. Հարությունյան): Աշակերտների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ մեր ոսկեղենիկ տառերը ստեղծող Մ. Մաշտոցի, հայոց լեզվի, ուսուցչի ու հայրենիքի մասին, հանդես եկան գեղեցիկ պարերով և երգերով:Միջոցառման իմաստն էլ ավելի լիարժեք էին դարձնում երեխաների հագուստը և զարդարանքը, իսկ վերջում շնորհավորանքներից բացի դասվարԱ. Հարությունյանը իր կողմից գրաճանաչության վկայականներ բաժանեց երեխաներին, շնորհավորելով օրվա կապակցությամբ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: