Նորություններ

Ավարտական միջոցառում

Կրթական 2019-06-07

Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանցիներն այս անգամ հանդես եկան ավարտական միջոցառմամբ՝ «Մեր մանկության մոլորակը» խորագրով /դասվար՝ Նարինե Առաքելյան/: «Մեր փոքրիկ մոլորակը» երգի ուրախ նոտաների ներքո բեմ դուրս եկան հաղորդավարները՝ Տիգրանն ու Նարեն՝ ողջունելով և ներս հրավիրելով մյուս աշակերտներին: Աշակերտներն իրենց ելույթներում նշեցին այն ամենի մասին, ինչի մասին սովորել էին չորս տարիների ընթացքում: Ներկայացրեցին ինչպես աշխարհի, այնպես էլ հին ու նոր Հայաստանի յոթ ու բյուր հրաշալիքները, բացահայտեցին գիտելիքների անեզր աշխարհն ու երդվեցին շարունակել վստահ առաջ ընթանալ: Երգեր, շնորհակալական խոսքեր, պարային համարներ, ուր արժևորվեցին ծնողը, հայրենի հողը, հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները, ուսուցիչների դերն ու նշանակությունն իրենց կրթության, դաստիարակության գործում:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: