Նորություններ

Քեզ համար, Ազնավուր

Կրթական 2019-06-06

Ազնավուրը մեկն է այն եզակի մարդկանցից, ովքեր իրենց փառքի ճանապարհին երբեք չկորցրեցին մարդ լինելու և մարդ մնալու հատկանիշը: Եվ ինչքան շատ բան ունենք սովորելու նրանից մենք բոլորս: Մարտի 29-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում բոլորին այս անգամ հավաքել էր հենց ինքը` աշխարհահռչակ շանսոնյեն Շառլ Ազնավուրը: Աշակերտները ներկայացրեցին նրա կյանքի տարբեր փուլերը, նրա ռիթմիկ երգերն ու հետաքրքիր մտքերը: Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Վանաձորի համայնքապետարանից, Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը, թիվ 3 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ Նելլի Մարգարյանն ու Արփինե Առաքելյանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: