Նորություններ

Պարույր Սևակ- 95

Կրթական 2019-06-05

2019թ. ապրիլի 18-ին ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում Լոռու մարզային գրադարանում կայացավ միջոցառում ՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 95 ամյակին : Միջոցառումը կազմակերպել էր թիվ 23 հիմնական դպրոցի գրադարանավար Նորա Անտոնյանը՝ դպրոցի բարձր դասարանների սովորողների հետ: Գրական գեղարվեստական հանդիսությունը հագեցած էր բանաստեղծություններով, կենսագրական տվյալներով, թատերականացած դրվագներով, համապատասխան երաժշտական և պարային համարներով : Միջոցառմանը ներկա էին թիվ 23 հիմնական դպրոցի տնօրինությունը, Լոռու մարզային գրադարանի տնօրինությունը, տարբեր դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ : Թիվ 23 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Գայանե Գրիգորյանը շնորհակալական խոսք ուղղեց Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին՝ համագործակցության, ինչպես նաև դպրոցի գրադարանավարուհի Նորա Անտոնյանին ՝այդքան ուսանելի և գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար : Ապա հավելեց, որ թիվ 23 հիմնական դպրոցի կոլեկտիվն ապրում ու աշխատում է այնպես , ինչպես Սևակն է պատգամել՝ ապրել ուրիշի հոգսով, խանդավառվել ուրիշի ուրախությամբ և այդ ամենը փոխանցել սերունդներին : Միջոցառումն ավարտվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Համասփյուռ Խաչատրյանի ոգեշունչ խոսքով : Հույզը պատել էր բոլորին , իսկ դահլիճը առլեցուն էր Սևակի անլռելի մրմունջներով …

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: