Նորություններ

«Օրգան-համակարգեր» մրցույթ վիկտորինա

Կրթական 2019-05-31

Ապրիլի 26-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տոնական մթնոլորտ էր: Կենսաբանության ուսուցչուհի Տ. Աղաջանյանի նախաձոռնությամբ կազմակերպվել էր խաղ-վիկտորինա «Օրգան-համակարգեր» թեմայի վերաբերյալ, որին մասնակցում էին նույն դպրոցի VIIIա, VIIIբ և VIIIգ դասարանի աշակերտները: Վիկտորինան կազմված էր 4 փուլից, վերջին փուլ անցած 2 դասարաններից մեկական աշակերտ մասնակցեցին մուլյաժի քանդման-հավաքման և բացատրման գործընթացին: Ժյուրիի կազմում էին ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն, կենսաբանության մասնագետ Տ. Հովսեփյանը, նույն դպրոցի փոխտնօրեններ Գ. Գրիգորյանը, Ա. Առաքելյանը և Գ. Հակոբյանը, ինչպես նաև Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռ. Անտոնյանը: Աշակերտները պատվով հաղթահարեցինիրենց առջև դրված խնդիրները, ցուցաբերելով գիտելիքների բարձր մակարդակ: Միջոցառման ավարտին խմբերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթող թիմը VIIIբ դասարանը արժանացավ գավաթի, որը կրում է «Կենսաբանության գիտակ» տիտղոսը: Որպես լավագույն մասնակից պատվոգրի արժանացավ VIIIա դասարանի աշակերտ Գևորգ Ղալեչյանը: Վերջում աշակերտները շնորհակալական խոսք հղեցին երիտասարդ ուսուցչուհուն, ստացած գիտելիքների և վիկտորինան բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: