Նորություններ

Տրոգլոդիտներին պատկանող ստորգետնյա քաղաք՝ Իրանում

Ուշագրավ 2019-06-21

Իրանցի հնագետներն սկսել են Համեդին նահանգի Սալեհաբադի շրջանում հայտնաբերված բազմադարյա ստորգետնյա քաղաքի պեղումները։ Այն հայտնաբերվել է 3 տարի առաջ, սակայն գանձախույզներից այն հեռու պահելու նպատակով դրա մասին միայն հիմա են բարձրաձայնել: Քաղաքը, ենթադրաբար, կառուցվել է անտիկ հեղինակների կողմից նկարագրված տրոգլոդիտների կողմից: Այն այս տարածքում հայտնաբերված արդեն 3-րդ նմանատիպ քաղաքն է: Նախորդ երկուսը կառուցվել են Մարաստանի թագավորության ժամանակաշրջանում (Ք.ա. մոտ 700 - 550թթ.): Հայտնաբերված քաղաքների ճարտարապետությունը վկայում է, որ դրանք կառուցվել են ինչ-որ անհայտ մշակույթի, հնարավոր է՝ տրոգլոդիտների կողմից։ Այդ ժողովուրդն ապրել է քարանձավներում, մեկուսացած, չի ունեցել լեզու, շփվել է բացականչություններով, որս արել, երբեմն հարձակվել այլ ժողովուրդների վրա: Եթե այս վարկածն ապացուցվի, ապա Համեդանայի քաղաքները կարող են դառնալ տրոգլոդիտների գոյության առաջին ճարտարապետական վկայությունները: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: