Նորություններ

«Մեր մանկության մոլորակ»

Կրթական 2019-05-28

Մայիսի 27-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի N 5 հիմնական դպրոցի դահլիճը պայծառացավ 4-րդ «ա» դասարանի հանդեսով (դասվար Մառա Թովմասյան): Աշակերտները ներկայացրին «Մեր մանկության մոլորակ» թեմայով միջոցառում, որտեղ վեր հանեցին մարդկային մեծ արժանիքներ, հասկացան, որ լավ բնավորությունը հարստություն է ամբողջ կյանքի համար: Աշակերտներն իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին կյանքը կառուցող հայրերին, այն ջերմացնող մայրերին ու ուսուցիչներին, որոնց շնորհիվ ծանոթացան տառերին ու թվերին, եղբայրացան միմյանց հետ ու համոզվեցին՝ դպրոցը երկրորդ տունն է, ուսուցիչները՝ երկրորդ մայր: Իրենց ելույթներում աշակերտներն ընդգծեցին, որ այսօր յուրօրինակ տոն է՝ կրտսեր դպրոցի վերջին դասն ու առաջին քայլը միջին դպրոց, ուր շարունակելու են բացահայտել գիտելիքների անեզր աշխարհն ու շարունակել վստահ առաջ ընթանալ: Երգեր, շնորհակալության խոսքեր, պարային համարներ, ուր արժևորվեցին հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները, ուսուցիչների դերն ու նշանակությունն իրենց կրթության, դաստիարակության գործում: Աշակերտները և ծնողները իրենց սիրելի դասվարի շնորհելով "Տարվա լավագույն դասվարին " հրաժեշտ տվեցին կրտսեր դպրոցին:Բարի գալուստ հիմնական դպրոց:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: