Նորություններ

Հրաժեշտ գերմաներենի Այբբենարանին Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-28

Մայիսի 22-ին Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում տոն էր:III դասարանի աշակերտները հրաժեշտ էին տալիս գերմաներենի Այբբենարանին:Աշակերտները շատ էին ոգևորվել,որ արդեն գիտեն ևս մի օտար լեզվի տառեր,կարողանում են կարդալ ու գրել գերմաներենով: Աշակերտները գերմաներենով երգեցին , ասմունքեցին,ներկայացրին տարվա չորս եղանակները:Գույների և մասնագիտությունների մասին փոքրիկ բեմականացում ներկայացրին: Գերմաներենի ուսուցչուհի Ա. Նասիբյանը մեծ աշխատանք էր կատարել և արդյունքը գոհացուցիչ էր:Այբբենարանն ավարտելու կապակցությամբ աշակերտներին շնորհավորեցին նաև տնօրենը,փոխտնօրենը և ուսուցիչներ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: