Նորություններ

Բարի երթ

Կրթական 2019-05-25

Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ: «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի նոր աշխարհ` լի փորձություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ հաճելի ակնթարթներով: Ցանկանում եմ, որ երիտասարդի անփորձությունը երբեք խոչընդոտ չլինի մեծ բարձունքներ գրավելու և բազում հաղթանակների հասնելու ձեր ճանապարհին: Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար: Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: