Նորություններ

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել «Դիտյատինի գավաթի» թիմային հաշվարկով

Սպորտ 2019-05-25

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկով գրավել են առաջին տեղը: Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։ Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում և եզրափակիչ է անցել 5 գործիքներով։ Նշենք նաև, որ այսօր կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։ Աղբյուրը՝ Armnoc.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: