Նորություններ

Վերջին զանգ Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-05-25

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը կյանք էր ճանապարհում 61-րդ շրջանավարտներին: Չնայած ընդհամենը 4 շրջանավարտ ուներ դպրոցը, բայց միջոցառումը շատ հետաքրքիր էր և հաճելի:Դպրոցի բակը և մուտքը գեղեցիկ տեսք էին ստացել:Հուզված էին բոլորը՝ ուսուցիչները,ծնողները և շրջանավարտները: Ջերմ մաղթանքներ ,հուզիչ խոսքեր,հույզեր: Շրջանավարտներին ողջունեցին և բարի ճանապարհ մաղթեցին տնօրեն Լ. Միկիչյանը, փոխտնօրեն Հ. Պողոսյանը,դասվար Ս. Մկրտումյանը,դասղեկ Ա. Զախարյանը,ուսուցիչներ ,ծնողներ: Շրջանավարտները իրենց երախտագիտության խոսքը հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին ու հարազատ դպրոցին և խոստացան անպայման ետ գալ գյուղ ու շենացնել հարազատ գյուղը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: