Նորություններ

Հարգանքի և շնորհակալական խոսք

Կրթական 2019-05-24

Պարոն Ո.Ոսկանյանը արդեն 33 տարի ղեկավարել է Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցը: Այդ տարիների ընթացքում վայելել է անձնակազմի, աշակերտական և ծնողական խորհուրդների, ինչպես նաև համայնքի բնակիչների սերն ու հարգանքը: Պարոն Ոսկանյանի համար աշակերտները անակնկալ էին պատրաստել, որին մասնակցում էին նաև դպրոցի վաստակաշատ և թոշակի անցած այլ ուսուցիչներ: Ներկաները հիշեցին համատեղ աշխատանքային տարիների ընթացքում ձեռք բերած հաջողությունները ու ձեռքբերումները: Անգնահատելի է պարոն Ոսկանյանի աշխատանքն ու ներդրումը դպրոցի կայացման և պահպանման գործում: Շնորհակալ ենք Ձեզ ազգային արժեքները պահպանելու և երիտասարդ սերունդներ դաստիարակելու դժվարին աշխատանքի համար: Շնորհակալ ենք…

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: