Նորություններ

<<Արևի նման նայեցեք աշխարհքին>>

Կրթական 2019-05-24

Սևանի N4 հիմնական դպրոցում փետրվարի 19-ին մեկնարկված միջոցառումների շարքը` նվիրված մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին, եզրափակվեց մայիսի 23-ին` <<Արևի նման նայեցեք աշխարհքին>> խորագիրը կրող համադպրոցական միջոցառումով (կազմակերպիչ` Լիլյա Խանդանան): Դպրոցի II – IX դասարանների աշակերտները ներկայացրին բանաստեղծի կյանքը, հասարակական գործունեությունը, <<Վերնատան>> անդամներին, բեմադրեցին հեքիաթներից հատվածներ` դրանք համեմելով գեղեցիկ երաժշտական համարներով: Միջոցառման երկրորդ մասում VIII դասարանի աշակերտները ներկայացրին հանճարեղ լոռեցու <<Անուշը>>: Նրանց դերասանական անկաշկանդ խաղը այնպես էր հուզել բոլորին, որ նրանք մոռացել էին, որ բեմում աշակերտներ էին: Ներկայացման հաջողությանը նպաստեց նաև հիանալի ձևավորումը, երաժշտական համարների գեղեցիկ կատարումը և տարազների ընտրությունը: Բոլոր մասնակիցները արժանացան տնօրեն Սվ. Մաթևոսյանի խրախուանքին, իսկ Լ. Խանդանյանը` պավոգրի: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: