Նորություններ

Անցկացվեց DRAG RACING YEREVAN 2019

Սպորտ 2019-05-23

Երևանում անցկացվել է DRAG RACING YEREVAN 2019 ավտոմրցաշարը, որին մասնակցել են 60-ից ավելի ավտոմարզիկներ Հայաստանից և Վրաստանից։ DRAG RACING YEREVAN 2019-ին ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: Ավտոմրցաշարում բոլոր դասային վարժություններում հաղթել են հայ մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը («A» դաս, 0-2 լ), Հարություն Արսենյանը («B» դաս, 0-2,8 լ), Լյուդվիգ Երմազյանը («C» սպորտային դաս, 2-3,6 լ), Սեդրակ Սեմաջենյան («D» սիրողական, դաս 2-5 լ), Գառնիկ Մկրտչյանը («E» սպորտային մոնոքարշակով, դաս 3,6-x լ), Հարություն Քոչարյանը («F» 4x4 քարշակով, դաս 3,6-x լ): Գառնիկ Մկրտչյանը ցույց է տվել 10,9 վայրկյան արդյունք՝ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ: Մրցաշարի կազմակերպիչ STR մարզական հասարակական կազմակերպությունը նախատեսել է հունիսին անցկացնել ևս մեկ առաջնություն, որին կմասնակցեն նաև Իրաքի ներկայացուցիչները: Աղբյուրը՝ Panorama.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: