Նորություններ

Այբբենարանի տոն

Կրթական 2019-05-23

Մայիսի 15-ին օրը տոնական էր Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցի Iբ դասարանում: Աշակերտները խանդավառ տրամադրությամբ և ոսկեղենիկ մեսրոպյան հայերենով ներկայացրին «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը: Աշխույժ երգն ու պարը, ասմունքը, Հ. Թումանյանի «Ոսկու Կարասը» հեքիաթի բեմականացումը հիացրել էին ներկաներին: Աշակերտները կատարեցին «Այբբենարան», «Մայր Արաքս», «Այբ, բեն, գիմ …» երգերը: Շնորհավոր տոնդ, սիրելի առաջին դասարանցի: Աշակերտներին և դասվար Մարգարիտ Հովսեփյանին շնորհավորանքի խոսքեր հղեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը՝ նրանց մաղթելով ամենայն բարիք: Տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ Հ. Առաքելյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: